ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը և Ավստրիայի Հանրապետության կայունության և զբոսաշրջության դաշնային նախարար Մարիա Պատեկը նախօրեին Մադրիդում ստորագրել են փոխըմբռնման հուշագիր: Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից։
Հուշագիրը նախատեսում է ազգային ու միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության համատեղ նախագծերի և միջոցառումների իրականացում: Ստորագրելով հուշագիր՝ երկու երկրների նախարարությունները հաստատել են համագործակցություն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, կենսաբազմազանության պահպանումը, ջրային ռեսուրսների կառավարումը, շրջակա միջավայրի մոնիթորինգի և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման բարելավումը, վտանգավոր նյութերի և թափոնների կառավարումը, բնական ռեսուրսների կայուն օգտագործումը, էկոտուրիզմը և այլն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







