ՀՀ Կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 12-ին, տեղի ունեցած նիստում որոշում կայացրեց լուծարել «Գյումրու տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Գյումրու տուն-ինտերնատը պետք է լուծարի 15-օրյա ժամկետում։
Կազմակերպության լուծարումից հետո մնացած դրամական միջոցներն ուղղվելու են ՀՀ պետական բյուջե, շարժական գույքն ամրացվելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, իսկ անշարժ գույքն ամրացվելու է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







