Աշխարհահռչակ ամերիկացի փոփ-կատարող և դերասանուհի Շերը (Շերիլին Սարգսյան) Twitter-ի իր էջում մեկնաբանել է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը:
«ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Աստված օրհնի աշխարհասփյուռ հայերին»։
Շերը նաև Twitter-ում տեղադրել է 1993 թվականին Հայաստան կատարած իր ճանապարհորդության կադրերը, երբ երկրում «ջուր էին տալիս օրական երկու ժամ և ջեռուցում չկար»:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը խստորեն դատապարտում է խորհրդարանում պատգամավորների հետ կապված միջադեպը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտել է հուլիսի 8-ին խորհրդարանի նիստերի դահլիճում պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը։ Նա...