Մայրաքաղաքում այսօր ցերեկը, փետրվարի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացնում են ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Մարզերի առանձին շրջաններում այսօր և փետրվարի 16-ին սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ:
Փետրվարի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան 2-5 մ/վ, փետրվարի 18-ին, 19-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 17-19-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 6-10 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է ձնախառն անձրև։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







