Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ ամենամյա Սուրբծննդյան տոնավաճառ, որտեղ ցուցադրվեցին Հայաստանի տարբեր շրջաններից ժամանած ձեռագործ հուշանվերների հեղինակների, հասարակական միավորումների, բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչների արտադրանքը:
Տոնավաճառում ներկայացվել են ամանորյա հուշանվերներ, ձեռագործ կոսմետիկա, աքսեսուարներ, երեխաների համար զարգացնող խաղալիքներ, հայկական քաղցրավենիք, լեռնային մեղր և այլն:
Հատուկ երեխաների համար պատրաստվել էր մանկական սրահ։
Ցուցահանդես-վաճառքի տաղավար է այցելել վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դստեր հետ և գնել հայկական արտադրության քաղցրավենիքներ, օճառներ, յուղեր, ինչպես նաև ամանորյա գեղեցիկ զարդարանքներ ու նվերներ։
Ձեզ ենք ներկայացնում տոնավաճառի ամենահետաքրքիր պահերն ու ցուցանմուշները մեկ ֆոտոշարքում․
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







