Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:21

Երևանից Վիեննա և Վիլնյուս հնարավոր կլինի հասնել 25 եվրոյով

Երևանից Վիեննա և Վիլնյուս հնարավոր կլինի հասնել 25 եվրոյով

Հունգարական Wizz Air բյուջետային ավիաընկերությունը 2020 թվականի ապրիլից չվերթներ կիրականացնի դեպի Հայաստան։ Wizz Air ավիաընկերությունը շաբաթական երկու անգամ չվերթեր կիրականացնի դեպի Հայաստան: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ընկերության Կորպորատիվ համագործակցության ղեկավար Անդրաս Ռադոն։

Ռադոն նշեց, որ չվերթները կիրականացվեն ապրիլից՝ Վիեննա-Երևան և Վիլնյուս-Երևան ուղղություններով։

Ավիաընկերության կորպորատիվ հաղորդակցության ղեկավարի խոսքով՝ տոմսերը կարժենան 25 եվրո և վաճառվելու են միայն օնլայն:

«Ուղևորները կարող են առցանց ամրագրումներ անել կամ օգտվել իրենց բջջային հավելվածներից: Եթե դուք ուղեբեռի կարիք չունեք, ապա չպետք է դրա համար վճարեք, նույն սկզբունքով՝ նաև սննդի դեպքում»,- ասաց Ռադոն։

Wizz Air-ը թռիչքներն իրականցնում է միայն Airbus A 320 և A 321 օդանավերով:

«Մենք չվերթներ իրականացնում ենք կետից կետ և չենք առաջարկում համակցող չվերթներ: Տոմսերը վաճառվում են օնլայն և մարդիկ ստիպված չեն լինի գնալ տուրիստական գործակալություն և այդտեղից գնել տոմսեր», — նշել է Ռադոն:

Ավիաընկերության ներկայացուցչի խոսքով՝ ավիաընկերության առավելություններից մեկը նաև այն է, որ սպառողը միայն կվճարի այն ծառայությունների համար, որոնք ուզում է ստանալ:

Անդրաս Ռադոն հավելել է, որ օդանավերը օրվա մեջ միջինում օգտագործվում են 12,5 ժամ.

«Վերջին 15-16 տարիների ընթացքում 235 մլն ուղևոր ենք տեղափոխել: Ներկա պահին ունենք 120 օդանավ, Հայաստանն էլ ներառյալ՝ սպասարկում ենք 153 օդանավակայան»:

Խոսելով ընկերության ապագայից՝ Անդրաս Ռադոնն ասել է, որ մի քանի տարի հետո ունենալու են 300 օդանավ և նախատեսում է պատմության մեջ Airbus օդանավի ամենաշատ գնումն իրականացնել:

«Երբ ունենանք 300 օդանավ, 100 մլն ուղևոր կկարողանանք տեղափոխել, կունենանք 10 հազար աշխատակից, տարեկան 2000 նոր աշխատակից: Տարեկան շահույթում ակնկալում ենք 1 մլրդ եվրո», — ասել է նա:

Նշենք, որ Wizz Air բյուջետային ավիաընկերությունը հիմնադրվել է 2003-ին՝ Լոնդոնում, իսկ դուստր ավիաընկերությունները ստեղծվել են Լեհաստանում, Հունգարիայում և Բուլղարիայում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+