Երևանի 2019 թվականի բյուջեում փոփոխություններ են կատարվել, որի արդյունքում որոշում է ընդունվել ավելացնել նպատակային հատկացումներն ավելի քան 3 մլն 950 հազար դրամով։ Հատկացված դրամական միջոցների 2 մլն դրամը կուղղվի 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հուշահամալիրի կառուցմանը։ Այս մասին որոշումն ընդունվեց այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Երևանի ավագանու արտահերթ նիստում։
Մարտի 1-ի զոհերի հուշակոթողը կտեղադրվի Գրիգոր Լուսավորիչ փողոցին և այգուն հարող տարածքում։
Համաձայն ավագանու որոշման` 900 հազար դրամով կավելանա նաև Երևանի մետրոպոլիտենի սուբսիդավորման չափը։
Հիշեցնենք` 2008 թվականին մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով
հարյուրավոր մարդիկ վնասվածքներ են ստացել, իսկ 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան՝ մահացել։