Հանրապետության տարածքում դեկտեմբերի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին փոխանցում է ԱԻՆ-ը:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 17-20-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Մայրաքաղաք Երևանում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև 0 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +11 աստիճանի:
Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև -10 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +9 աստիճան տաքության:
Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային շրջաններում, Արարատում, Արմավիրում ջերմաստիճանը գիշերը -2 աստիճանից ցերեկը կհասնի մինչև +12 աստիճան տաքության:
Սյունիքի և Արցախի հովտային շրջաններում սպասվում է 0-ից մինչև +16 աստիճան տաքություն, Տավուշում` -3 աստիճանից մինչև + 16 աստիճան:
Քամին հարավ-արևմտյան է՝ 3-8 մ/վ արագության: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ՝ 50-100 մ հորիզոնական տեսանելիությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







