«Ատլաս Գլոբալ» ավիաընկերության կայքում հրապարակված տեղեկության համաձայն` բոլոր չվերթները, այդ թվում Ստամբուլ-Երևան-Ստամբուլը, կվերսկսվեն դեկտեմբերի 21-ից:Այս մասին տեղեկատվություն է հրապարակել regionmonitor.comկայքը:
Նշենք, որ ավելի վաղ ընկերությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ նոյեմբերի 27-ից սկսած՝ դադարեցնում է չվերթները բոլոր ուղղություններով։
Ըստ ավիաընկերության տարածած հայտարարության՝ չվերթները դադարեցվում էին տնտեսական անկայունության և Ստամբուլի օդանավակայանում աճող ծախսերի պատճառով։
Հայտարարության մեջ նշվում էր, որ դադարը ժամանակավոր բնույթ ունի, և չվերթները կվերականգնվեն դեկտեմբերի 21-ից։ Ովքեր տոմսեր էին գնել այդ ժամանակահատվածի համար, կփոխհատուցվեն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







