Գալիք տարվա հունվարից կբարձրանա երեխաների շուրջօրյա խնամքի հինգ հաստատությունների, հատուկ և ընդհանուր տիպի տուն-ինտերնատների հարյուրավոր աշխատակիցների աշխատավարձը։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2020 թվականի հունվարից կբարձրացնի երեխաների շուրջօրյա խնամքի հինգ հաստատությունների, հատուկ և ընդհանուր տիպի տուն-ինտերնատների ավելի քան 900 աշխատակիցների աշխատավարձը»,- նշել է նախարարը։
Համաձայն Զարուհի Բաթոյանի գրառման՝ աշխատավարձերը կբարձրանա 5-94%-ով։
«Աշխատավարձերի միջին աճը կկազմի շուրջ 30%»,- ասված է Զարուհի Բաթոյանի Ֆեյսբուքյան գրառման մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







