Հանրապետության տարածքում դեկտեմբերի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին փոխանցում է ԱԻՆ-ը:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 18-20-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Մայրաքաղաք Երևանում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև -2 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +13 աստիճանի:
Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև -11 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +10 աստիճան տաքության:
Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային շրջաններում, Արարատում, Արմավիրում ջերմաստիճանը գիշերը -2 աստիճանից ցերեկը կհասնի մինչև +13 աստիճան տաքության:
Սյունիքի և Արցախի հովտային շրջաններում սպասվում է +1-ից մինչև +19 աստիճան տաքություն, Տավուշում` -3 աստիճանից մինչև + 19 աստիճան:
Քամին հարավ-արևմտյան է՝ 3-8 մ/վ արագության:։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







