Հանրապետության տարածքում փետրվարի 14-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ: Փետրվարի 12-13-ը, 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ: Փետրվարի 13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 12-13-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Երևան քաղաքում՝ փետրվարի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







