Այսօր՝ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 20:00-ին, կվառվեն Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի լույսերը: Այս մասին տեղեկատվություն է տարածել Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Նոր տարին սկսվում է հեքիաթի սպասումով: Երևանի քաղաքապետարանը սիրով հրավիրում է բարձր տրամադրությամբ ու վառ հույսերով Հանրապետության հրապարակում միասին վառելու գլխավոր տոնածառի լույսերը վայելելու Ամանորի տոնական ներկայացում-մյուզիքլն ու մասնակցելու Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառի բացմանը»,- ասված է քաղաքապետարանի հայտարության մեջ։
Լինելու է շոու ծրագիր՝ հատուկ օրվա համար ստեղծված մյուզիքլով։
«Արի՛ Հանրապետության հրապարակ ու Երևանի 2750-ամյակի պուրակ: Մենք սպասում ենք ձեզ»,- ասված է Երևանի քաղաքապետարանի հայտարության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







