Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հանրապետության հրապարակում հանդիսավորությամբ վառեց երկրի գլխավոր տոնածառի լույսերը։
Միջոցառմանը ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընտանիքի հետ, քաղաքապետ Հայկ Մարությանը, պաշտոնյաներ, ինչպես նաև մայրաքաղաքի մեծ ու փոքր բնակիչները։
Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերի վառմամբ ազդարարվեցին ամանորյա տոնական միջոցառումների սկիզբը:
«Եկեք լիաթոք ուրախանանք այս մի քանի շաբաթների ընթացքում, որովհետև մենք վաստակել ենք այս ուրախանալու իրավունքը»,- ասաց Հայկ Մարությանը։
Գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունը ուղեկցվում է տոնական ներկայացում-մյուզիքլով։ Լինելու է շոու ծրագիր՝ հատուկ օրվա համար ստեղծված մյուզիքլով։
Այսօր նախատեսված է նաև Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառի բացման արարողությունը, որն այս տարի կգործի Երևանի 2750-ամյակի պուրակում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







