ՀՀ Կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 26-ին, տեղի ունեցած նիստում հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վավերացման վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Համաձայնագրի նախագիծը նպատակաուղղված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման հետ կապված հարաբերությունների կարգավորմանը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի իրականացման դեպքում:
Համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի օգոստոսի 9-ին Չոլպոն-Ատայում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







