Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ ողբերգական օդային աղետի կապակցությամբ:Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի տեղեկատվություն և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նախագահն իր ցավակցություններն ու զորակցությունն է հայտնել զոհերի հարազատներին և մերձավորներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր տուժածներին:
Հիշեցնենք, որ Bek Air ավիաընկերության Ալմաթի-Նուր Սուլթան չվերթի ինքնաթիռի վթարի ենթարկվելու հետևանքով կան զոհեր և վիրավորներ:
Թռիչքի ժամանակ ինքնաթիռը կորցրել է բարձրությունը, կտրուկ անկման ժամանակ բախվել բետոնե արգելապատնեշին և հարվածել շինությանը: Ինքնաթիռում եղել են 100 մարդ՝ 95 ուղևոր և անձնակազմի 5 անդամ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







