Սևանում դեկտեմբերի 25֊ից մինչև հունվարի 20֊ը արգելված է ձկան որսը։Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել էԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը։
Ըստ պատգամավորի՝ ոչ մի նավակ չկա լճի վրա, քանի որ մարդիկ գիտակցում են, որ ձկան բազմացման շրջանում հենց իրենց շահերից է բխում որսի արգելքը։
«Հնարավոր է այսօր և վաղը լճի վրա նավակներ նկատեք, քանի որ ձկնորսները պետք է արդեն փռված ցանցերը հավաքեն, իսկ դրանցում առկա ձուկը Գեղարքունիքի մարզպետի միջնորդությամբ նվիրեն բանակին»,-նշել է նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







