Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:28

Անցկացվել են «Պոլիքլորացված բիֆենիլների և Սնդիկի վերաբերյալ» ծրագրերի իրականացման ղեկավար կոմիտեների նիստերը

Անցկացվել են «Պոլիքլորացված բիֆենիլների և Սնդիկի վերաբերյալ» ծրագրերի իրականացման ղեկավար կոմիտեների նիստերը

Տեղի են ունեցել «Օզոնային շերտը քայքայող նյութերի և կայուն օրգանական աղտոտիչների հեռացման համակարգված կառավարման տարածաշրջանային ցուցադրական ծրագրի» (ՊՔԲ-ների վերաբերյալ ծրագիր) իրականացման ղեկավար կոմիտեի և «Ներուժի ստեղծում՝ Հայաստանում սնդիկի հավելիչներով արտադրանքի շրջանառությունից փուլային դուրսբերմանն աջակցելու համար» ծրագրի (Սնդիկի վերաբերյալ ծրագիր) իրականացման ղեկավար կոմիտեի իրար հաջորդող նիստերը։ Այս մասին հայտնում է շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունը։

Նշված ծրագրերն իրականացվում են ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության, ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի և շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից համատեղ՝ ի կատարումն «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի և «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների։

Ինչպես նշում է աղբյուրը, ՊՔԲ-ների վերաբերյալ ծրագրի իրականացման ղեկավար կոմիտեի նիստի ընթացքում ներկայացվել են վերջին 6 ամսվա ընթացքում կատարված աշխատանքները։ Ծրագրի շրջանակներում նախատեսված 2000 տրանսֆորմատորների հաշվառման և նմուշառման նպատակով արդեն իսկ իրականացվել է 1305 տրանսֆորմատորների հաշվառում ու նմուշառում և անալիզի է ենթարկվել 660 յուղի նմուշ։ Նմուշները վերցվել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի Երևանում գտնվող Նորք, Մաշտոց, Արաբկիր, Կենտրոն, Էրեբունի, Շենգավիթ շահագործման շրջաններից, ինչպես նաև Գյումրիի, Վանաձորի, Ջերմուկի և Էջմիածնի շահագործման շրջաններից։

Համաձայն Ստոկհոլմի կոնվենցիայի դրույթների՝ պոլիքլորացված բիֆենիլներով աղտոտված յուղերը մինչև 2028 թվականը ենթակա են վնասազերծման/ոչնչացման։

Վնասազերծման սարքավորումը Հայաստանի Հանրապետությանը կտրամադրվի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի աջակցությամբ։

Սնդիկի վերաբերյալ ծրագրի իրականացման ղեկավար կոմիտեի նիստի ընթացքում ներկայացվել են 2020 թվականից սնդիկ պարունակող արտադրանքի շրջանառությունից փուլային դուրսբերմանն ուղղված աշխատանքները՝ հաշվառում, սնդիկի կարգավորման օրենսդրության վերլուծություն, տնտեսվարողների և ազգաբնակչության իրազեկում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+