Հանրապետության առանձին շրջաններում այսօր՝ դեկտեմբերի 29-ին, սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում` ձյան տեսքով: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Դեկտեմբերի 30-31-ը, հունվարի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 30-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով։
Երևանում դեկտեմբերի 29-ին սպասվում են տեղումներ, 30-31-ը, հունվարի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հունվար ամիսը նույնպես հանրապետության տարածքում կանխատեսվում է տաք։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
«Ամսական միջին ջերմաստիճանը բոլոր մարզերում կլիմայական նորմայից բարձր կլինի 3-4 աստիճանով, տեղումների քանակը կլինի նորմայի սահմաններում»,- նշել է Գագիկ Սուրենյանը։
Գագիկ Սուրենյանը նշել է, որ Ամանորին հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ և բարձր ջերմային ֆոն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







