Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:08

Այսօր Մհեր Մկրտչյանի հիշատակի օրն է

Այսօր Մհեր Մկրտչյանի հիշատակի օրն է

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, նշանավոր հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի հիշատակի օրն է:

Մհեր Մկրտչյանը ծնվել է Գյումրիում՝ 1930 թվականին: Դեռևս մանուկ հասակում Մկրտչյանը սկսել է աշխատել Լենինականի տեքստիլ կոմբինատում: Պատերազմի տարիներին նա կինոմեխանիկի աշակերտ էր: Հենց այդ կինոմեխանիկն էլ մի օր նրա ձեռքը բռնել և տարել է ինքնագործ խմբի բեմ, որտեղ Մհեր Մկրտչյանն առաջին անգամ ծիծաղեցրել է հանդիսատեսին: Այդտեղից էլ սկսվել է նրա թատերական կյանքը:

«Ամեն անգամ, երբ հիշում եմ իմ մանկությունը, չգիտեմ ինչու այն ներկայանում է ինձ հեծանիվ քշող փոքրիկ տղայի տեսքով: Գուցե նրանից է, որ մանկության տարիներին միակ երազանքս հեծանիվ ունենալն էր, որն այդպես էլ չունեցա: Ժամերով կագնում էի խանութի ցուցափեղկի առաջ և երազում: Մայրս իր չորս որբերին հազիվ էր կերակրում, էլ ուր մնաց թե հեծանիվ գներ ինձ»,- մի առիթով ասել է Մհեր Մկրտչյանը:

Մհեր Մկրտչյանը նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, կերտել դերեր, մարմնավորել բազմաթիվ հայտնի կերպաներ, իսկ նրա արտահայտած մտքերը հաճախ դարձել են թևավոր խոսքներ։

Մհեր Մկրտչյանը նկարահանվել է «Միմինո», «Մեր մանկության տանգոն», «Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները», «Խոշոր շահում», «Միայնակներին տրվում է հանրակացարան»․ «Հին օրերի երգը», «Նվագախմբի տղաները», «Եռանկյուն», «Մենք ենք, մեր սարերը», «Հայրիկ», «Կտոր մը երկինք» և բազմաթիվ այլ ֆիլմերում։

1978 թվականին Մհեր Մկրտչյանն արժանացել է ԽՍՀՄ, իսկ 1979 թվականին` ՀԽՍՀ Պետական մրցանակների: Մկրտչյանը վախճանվել է 1993 թվականի դեկտեմբերի 29-ին։ 2001 թվականին նա հետմահու պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+