Արմավիրի, Արարատի և Շիրակի մարզերի սահմանամերձ գյուղերի քաղցկեղ և հաշմանդամություն ունեցող 9-12 տարեկան ավելի քան 800 փոքրիկներ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից հետո այցելել են մայրաքաղաքի զվարճանքի կենտրոններից մեկը։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։
Այնուհետ փոքրիկներն այցելել են Հանրապետության հրապարակ, լուսանկարվել Հանրապետության գլխավոր տոնածառի մոտ։
«Էլ ինչ ամանորյա միջոցառում առանց գլխավոր տոնածառի մոտ նկարվելու»,- նշել է Աննա Հակոբյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







