Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:35

[ՏԵՍԱՆՅՈՒԹ] Հայաստանում ԱՄՆ դեսպանի Ամանորի ուղերձը հայ ժողովրդին

[ՏԵՍԱՆՅՈՒԹ] Հայաստանում ԱՄՆ դեսպանի Ամանորի ուղերձը հայ ժողովրդին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին իր առաջին Ամանորի ուղերձն է հղել հայ ժողովրդին: Լին Թրեյսիի հայ ժողովրդին ուղղված տեսաուղերձում հանդես են գալիս երեխաների, որոնք, ըստ դեսպանության, խորհրդանշում են երկու երկրների միջև բարեկամության վառ ապագան:

Թրեյսին խոսել է հայ-ամերիկյան համագործակցության մասին՝ նշելով, որ Հայաստանի մասին մտածելիս առաջինը մտքին գալիս է «հնարավորություն» բառը։

«Հպարտ եմ այն համատեղ աշխատանքով, որ մեր ժողովուրդներն անում են այդ հնարավորությունը նյութականացնելու համար»,- նշել է ՀՀ-ում ԱՄՆ-ը դեսպանը։

Լին Թրեյսին նշել է, որ 2019 թվականին ԱՄՆ աջակցությունը Հայաստանին աճեց 40 տոկոսով և այդ միջոցներն ուղղվելու են Հայաստանի ժողովրդավարական ու տնտեսական զարգացման ամրապնդմանը։

«Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի կառավարությանը իրավունքի գերակայության ամրապնդման, հաշվետու կառավարման համակարգերի և նոր հակակոռուպցիոն կառույցների ձևավորման ջանքերին»,- նշել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը՝ միաժանակ հույս հայտնելով, որ ընթացիկ բարեփոխումները Հայաստանում կձևավորեն ծաղկուն տնտեսություն, որտեղ ազատ և արդարացի մրցակցությունը հնարավորություններ կստեղծի բոլորի համար։

Խոսելով զինծառայողների մասին՝ Թրեյսին նշել է․

«Շնորհակալ ենք Հայաստանի հետ ռազմական համագործակցության համար, մասնավորապես այնպիսի վայերում, ինչպիսիք են Աֆղանստանն ու Կոսովոն»։

Թրեյսին լավատեսությամբ ընդգծել է, որ 2020 թվականին սպասում է հայ-ամերիկյան հարաբերությունների էլ ավելի ամրապնդմանը։

«Ի սրտե շնորհավորում եմ բոլորին՝ Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։ Թող 2020 թվականը լինի խաղաղության և բարեկեցության տարի։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,- ասված է Լին Թրեյսիի ուղերձում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+