ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու տիկին Աննա Հակոբյանն այսօր՝ դեկտեմբերի 30-ին, եղել են Տավուշի մարզի Կողբ, Կոթի, Կիրանց, Նոյեմբերյան և Բաղանիս համայնքներում։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում ՀՀ վարչապետը տեսաուղերձներով է հանդես եկել։
Նիկոլ Փաշինյանը շրջել է համայքներում, զրուցել բնակիչների հետ։ Կիրանց գյուղում, այցելել է զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված «Հավատի ծաղիկ» հուշարձանին և գյուղի եկեղեցի:
ՀՀ վարչապետի այցը եզրափակվել է Իջևան այցով։ Վարչապետը ծանոթացել է Իջևանում իրականացված և իրականացվող աշխատանքների ընթացքին։
Նիկոլ Փաշինյանին ուղեկցում են իր տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







