Ամերիկահայ գործարար, Reddit կայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, ամփոփելով վերջին 10 տարին, իր ձեռբերումների ցանկում է ներառել նաև հայաստանյան այցը։ Այս մասի Օհանյանը գրել է Instagram–ի իր էջում՝ հրապարակելով լուսանկար Արարատի ֆոնին։
A post shared by Alexis Ohanian Sr. (@alexisohanian)onDec 31, 2019 at 6:31pm PST
«Երբ 2010–ը սկսեց, ես սպառված էի։ Մենք վաճառել էինք Reddit կայքը և ես Conde Nast–ում մենեջեր էի։ Անկեղծ ասած, այնքան էլ լավ մենեջեր չէի։ Աշխատանքով ինձ զբաղեցնում էի, որպեսզի ցրեի մորս կորստի միտքը։ Ես վերափոխվելու կարիք ունեի, ուստի, որպես կամավոր, Kiva–ի ծրագրով այցելեցի Հայաստան»,–գրել է նա` հավելելով, որ դա իր առաջին այցն էր հայրենիք, որը նրան օգնեց «վերակենդանանալ»։
Իր ձեռքբերումների շարքում նշել է նաև նոր գիրք գրելը, Հռոմ տեղափոխվելն ու այնտեղ աշխատանքի անցնելը։ Ամենակարևոր ձեռքբերումներից մեկը, ըստ Օհանյանի, Հռոմում իր ապագա կնոջը հանդիպելն էր, որն իրեն երեխա է պարգևել։ Երեխան լիովին փոխել է Օհանյանի ու կնոջ կյանքը։
«Այժմ ես ժամանակս ծախսում եմ տեխնոլոգիաների միջոցով ավելի լավ ապագա կառուցելու համար»,–գրել է նա։
Օհանյանն իր գրառումն ամփոփել է` ասելով, որ անհամբեր սպասում է` գալիք 10 տարիներն ինչ անակնկալ են իր համար պատրաստել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







