Համաձայն արևելյան աստղագուշակի՝ այս տարին՝ 2020 թվականը, մետաղյա սպիտակ առնետի տարին է։ Աստղագուշակները նշում են, որ առնետը խելացի, նպատակասլաց և համբերատար կենդանի է: Մետաղյա առնետի սպիտակ գույնը խորհրդանշում է հաջողություն ու բարգավաճում:
Այս տարին նաև նահանջ տարի է: Սնահավատները գտնում են, որ այն վատ նշան է և նահանջ տարիներն իրենց հետ բերում են միայն ձախողումներ ու խնդիրներ, բայց այդքան էլ այդպես չէ: Հոգեբանները խորհուրդ են տալիս չմտածել կյանքի բացասական զարգացումների մասին և լցվել դրական էներգիայով և սպասումներով:
Սպիտակ մետաղյա առնետի տարում աստղագուշակները կանխատեսում են ֆինանսական հաջողություններ աշխատանքում և բիզնեսում: Հաջողության կհասնեն նրանք, ովքեր չեն վախենում ռիսկի դիմել:Պետք է լինել խելամիտ և արագաշարժ: Սպիտակ առնետը «շատ է սիրում» ազնվությունն ու արդարությունը:
Դրական սպասումների զուգահեռ՝ աստղագուշակները նշում են, որ 2020 թվականին պետք է պատրաստ լինել կտրուկ փոփոխությունների: Միգուցե ստիպված լինեք փոխել աշխատատեղը, տունը, անգամ ընտանեկան կարգավիճակը։
Ֆինանսական առումով փոփոխությունները կլինեն միայն դրական, քանի որ տարին խոստանում է ճոխություններ: Ցանկացած իրավիճակում փնտրեք ոչ ստանդարտ լուծումներ:
Նրանք, ովքեր դեռ չեն հանդիպել իրենց կեսին, այս տարի կունենան նոր խոստումնալից ծանոթություններ, որոնք կվերածվեն ջերմ հարաբերությունների: Եկող տարին նպաստավոր է երկարատև ամուսնություն և ամուր ընտանիք ստեղծելու համար:
Ինչ վերաբերում է գործընկերների հետ փոխգործակցությանը, ապա ատղագուշակները խորհուրդ են տալիս, գործել առանց էմոցիաների` վերլուծելով իրավիճակը: Աշխատանքային դժվարություններ կարող են առաջանալ ռիսկային որոշումների պատճառով:
Առնետն անպայման կզարմացնի մեզանից յուրաքանչյուրին: 2020 թվականը Ձեզ հնարավորություն կտա երազանքներն իրականացնել:
Նոր տարում ամեն ինչ կսկսվի նոր, մաքուր էջից, որի վրա ազատ ենք պատկերելու մեր երազածը: Ժամանակն է առանց վերապահումների և լիարժեք գործել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







