Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան շնորհավորական ուղերձ է հղել երկրի հայ քաղաքացիներին՝ Սուրբծննդյան տոնի կապակցությամբ:
Վրաստանի վարչապետի ուղերձը հրապարակված է Վրաստանի կառավարության պաշտոնական կայքում:
«Շնորհավորում եմ մեր բոլոր հայ քաղաքացիներին, որոնք այսօր նշում են Սուրբ ծնունդն ու Քրիստոսի հայտնության տոնը, ուրախ Սուրբ ծնունդ եմ մաղթում: Խաղաղություն, երջանկություն և բարգավաճում եմ մաղթում յուրաքանչյուր ընտանիքին: Սերն ու բարեկամությունը մեր ժողովուրդների միջև ամրացած է դարերով, և մենք շարունակելու ենք միասին կառուցել մեր երկիրը: Այս տոնական օրը մաղթում եմ ամենայն բարիք»,- ասված է Գախարիայի շնորհավորական ուղերձում:
Նշենք, որ Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Ծնունդը: Առավոտյան պատարագ է տեղի ունեցել Թբիլիսիի Սուրբ Գևորգ տաճարում: Այնտեղ հավաքվածները խոսել են օրվա կարևորության մասին և շնորհավորել Վրաստանի և Հայաստանի հայրենակիցներին օրվա խորհրդի կապակցությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







