«Financial Times»հեղինակավոր պարբերականը Հայաստանը նշել է որպես 2020 թվականի թիվ 1 տուրիստական ուղղություն։
Պարբերականը նշում է, որ այցելուների ներգրավման հիմնական պատճառներից է երկրի միջնադարյան վանքերի և եկեղեցիների արտասովոր հավաքածուն, որոնցից շատերը գտնվում են դրամատիկ լեռների շրջանում:
«Գեղարդի վանքը կերտվել է Ազատի վերին հովտի ժայռի մեջ 13-րդ դարում։ Ներկայումս այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է, ինչպես Հաղպատում և Սանահինում գտնվող վանքերը»,- նշում է պարբերականը։
Պարբերականը նշում է, որ Երևանն ուղղակի հիասքանչ է։
«Երևանը տարածաշրջանի ամենահամեղ և գեղեցիկ քաղաքներից մեկն է», — նշել է պարբերականը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր Ֆեյսբուքյան էջում նշել է, որ այսօր, Երևանի փողոցներում շրջելով, հետաքրքիր պատկերի ականատես է դարձել․ 10 անցորդից 5-ը զբոսաշրջիկ էր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







