Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ցավակցական հեռագիր է հղել Ուկրաինայի Գերագույն Ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովային Թեհրանից Կիև ուղևորվող «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing-737 ինքնաթիռի կործանման հետ կապված։ Այս մասին տեղեկանում ենքԱրման Թաթոյանի ֆեյսբուքյան էջից։
«Սարսափելի ողբերգություն։ Իմ խորին ցավակցություն եմ հայտնում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված ուղևորների և անձնակազմի ազգականներին և ընկերներին»,- նշել է Թաթոյանը։
Հայկ Պետրոսյանը համերգով հանդես կգա «Ի՞նչ կա Սյունիք» ծրագրի շրջանակում
Երգիչ Հայկ Պետրոսյանը Երևանի «Արտ Կվարտալ»-ում հուլիսի 11-ին՝ ժամը 19:30-ին, համերգով կներկայացնի Կոմիտասի երգերը՝ «Ի՞նչ կա Սյունիք» ծրագրին աջակցելու նպատակով...