Հանրապետության առանձին շրջաններում հունվարի 9-ին սպասվում է թույլ ձյուն: Այս մասին փոխանցում է ԱԻՆ-ը:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Արդեն հունվարի 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաք Երևանում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև -2 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +5 աստիճանի:
Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև -9 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը -4 աստիճան տաքության:
Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային շրջաններում, Արարատում, Արմավիրում ջերմաստիճանը գիշերը -4 աստիճանից ցերեկը կհասնի մինչև +7 աստիճան տաքության:
Սյունիքի և Արցախի հովտային շրջաններում, ինչպես նաև Տավուշի մարզում սպասվում է -1-ից մինչև +11 աստիճան տաքություն։
Քամին հարավ-արևմտյան է՝ 3-8 մ/վ արագության:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







