Մեկնարկեց 2020 թվականի ՀՀ Կառավարության առաջին նիստը։ Նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց 2020 թվականի անելիքների մասին։ Վարչապետն առանձնահատուկ կարևորեց կրթության և աշխատանքի դերը՝ որպես աղքատության հաղթահարման ուղի:
«Չաշխատող մարդը չի կարող լավ ապրել։ Կառավարությունը չի կարող լուծել չաշխատող մարդու աղքատության խնդիրը։ Չաշխատող մարդը պետք է բռնի Կառավարության մեկնած ձեռքը և առաջ շարժվի»֊ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ երկարաժամկետ առումով լավ ապրելու բանաձևը կրթությանն է, ընդ որում՝ ոչ միայն բարձրագույն ու հետբուհական, այլև՝ ամենօրյա կրթությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







