Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:31

Այսօր հայ հասարակական-քաղաքական գործիչ, գրող Ավետիս Ահարոնյանի ծննդյան օրն է

Այսօր հայ հասարակական-քաղաքական գործիչ, գրող Ավետիս Ահարոնյանի ծննդյան օրն է

Աշխարհի մեջ չկա մի ուրիշ ժողովուրդ, որ այնքա՜ն ուժգին, այնքա՜ն մտերիմ կերպով կապված լինի իր հողին, որքան հայը։ Ես իմ ազգը չեմ համեմատում ոչ մեկ ազգի հետ, և հայը ոչ մեկ ուրիշ ազգի առջև գլխարկը հանելու պետք չունի. Ավետիս Ահարոնյան

1866թ. այս օրը՝ հունվարի 9-ին, ծնվել է անվանի հասարակական-քաղաքական գործիչ, գրող Ավետիս Ահարոնյանը: Դեռևս ուսանողական տարիներին նա մեծ ջանքեր է գործադրել Հայկական հարցը Եվրոպական երկրներում ներկայացնելու համար, մեծ ներդրում ունի Հայաստանի առաջին հանրապետության կայացման գործում։ Հայկական հարցի լուծման ճանապարհին նա հասկացել էր, որ միջազգային աննպաստ իրադրությունից զատ հայության ամենաառաջին թշնամին անմիաբանությունն էր.

«Ազատությունը մեր հայրենիքի դուռը թակեց, բայց մենք հայ չէինք, այլ թուրքահայ, ռուսահայ, պարսկահայ․․․ նաև մշեցի, վանեցի, ղարաբաղցի, երևանցի, և նրան՝ մեր փրկիչին չհասկացանք, և ազատությունը մեր դռանը լացեց, մղկտաց ու հեռացավ»:

Նա 1917 թվականին ընտրվել է Հայոց ազգային խորհրդի նախագահ, 1919 թվականին՝ Հայաստանի առաջին հանրապետության (1918-1920 թվականներ) խորհրդարանի անդամ, ապա՝ նախագահ։ 1919-1920 թվականներին Փարիզի հաշտության խորհրդաժողովում ղեկավարել է Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը:

Ավետիս Ահարոնյանի գրական ստեղծագործությունները 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայ հեղափոխական սերնդի ներշնչման ու պայքարի աղբյուր էին։ Ահարոնյանը 20-րդ դարի ամենաազդեցիկ գրողներից մեկն էր, որի ստեղծագործությունները դասավանդվում էին հայկական ուսումնական հաստատություններում, դրանցով կրթվում ու դաստիարակվում էին սերունդներ։ Նրա գրիչն ազդեցիկ էր ոչ միայն արտահայտած գաղափարների արդիականությամբ ու որակով, խորախորհուրդ սիմվոլներով, այլև անչափ պերճաշուք լեզվով։ Հայ գրողների մեջ նա առաջիններից էր, որ եվրոպական իրականությունը, քաղաքային կյանքը բերեց Հայաստան, ներկայացրեց հայ ընթերցողին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+