ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն արձակուրդ կմեկնի։
Համաձայն վարչապետի որոշման՝ առողջապահության նախարարին կտրամադրվի 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասը և Թորոսյանն արձակուրդում կգտնվի հունվարի 20-27-ը ներառյալ:
«Արսեն Թորոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին կփոխարինի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը»,- ասված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







