Հանրապետության առանձին շրջաններում հունվարի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին փոխանցում է ԱԻՆ-ը:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Մայրաքաղաք Երևանում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև -2 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +6 աստիճանի:
Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև -14 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +2 աստիճան տաքության:
Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային շրջաններում, Արարատում, Արմավիրում ջերմաստիճանը գիշերը -7 աստիճանից ցերեկը կհասնի մինչև +7 աստիճան տաքության:
Սյունիքի և Արցախի հովտային շրջաններում սպասվում է -3-ից մինչև +11 աստիճան տաքություն, իսկ Տավուշի մարզում -6 աստիճանից մինչև +11 աստիճան։
Քամին հարավ-արևմտյան է՝ 3-8 մ/վ արագության:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







