Հերթական փոփոխություններն են արվել «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» 2020 թվականի սեպտեմբերի 11-ին ընդունված որոշման մեջ։ Կառավարությունն այդ որոշումն ընդունել է գրավոր քվեարկությամբ։
Կառավարությունը մեղմացրել է օդանավակայաններում գործող խիստ սահմանափակումները։
Այսպես` Հայաստան ժամանողների համար ինքնամեկուսացման ժամկետը կրկնակի նվազեցվել է։ Նախկին 14 օրվա փոխարեն այժմ ՀՀ ժամանողները կորոնավիրուսի հաստատման դեպքում կինքնամեկուսացվեն 7 օրով, եթե ունեն ամբողջական պատվաստում և 10 օրով, եթե պատվաստված չեն։
Ընդ որում, 10-օրյա ժամկետը ևս կարող է կրճատվել մինչև 7 օր, եթե վարակված անձն իր նախաձեռնությամբ ՊՇՌ հետազոտություն անցնի, ու արդյունքը լինի բացասական։
Նոր կարգավորումներն ուժի մեջ են մտնում փետրվարի 1-ից։
Սահմանափակումների մեղմացումը կառավարությունը մեկնաբանում է ՀՀ–ում կորոնավիրուսային հիվանդության համաճարակային կայուն իրավիճակով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







