2019 թվականի ընթացքում Հայաստանն ամրապնդեց իր դիրքերը Henley & Partners գործակալության կողմից հրապարակված տարվա անձնագրերի ինդեքսում: Հայաստանի Հանրապետության անձնագիրը բարձրացել է երեք կետով։
Անցած տարվա համեմատ՝ ՀՀ անձնագիրը 84-րդ հորիզոնականից տեղափոխվել է 81-րդ հորիզոնական և այժմ ՀՀ քաղաքացիները կարող են առանց վիզայի այցելել աշխարհի 62 երկիր, մինչդեռ 2019-ի հուլիսին նրանց թիվը 60 էր:
Henley & Partners ընկերության անձնագրերի թարմացված ինդեքսը վերլուծում է 200 պետությունների վիզային կանոնները և դասակարգում դրանք առանց վիզայի երկրների քանակով։
Ինդեքսն իրենից ներկայացնում է երկրների միջազգային վարկանիշն ըստ ազատ տեղաշարժի մակարդակի, որը նրանք տրամադրում են իրենց քաղաքացիներին, հրատարակվում է 2006 թվականից օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) հետ համագործակցությամբ, որն աջակցում է աշխարհում զբոսաշրջության տեղեկատվության ամենամեծ բազային:
Նշենք, որ ինդեքսը հրապարակվել է 2020 թվականի հունվարի 7-ին։ Ավելի մանրամասն՝ https://www.henleypassportindex.com/assets/2020/Q1/HENLEY%20PASSPORT%20INDEX%202020%20Q1%20INFOGRAPHIC%20GLOBAL%20RANKING_191219.pdf
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







