Հունվարի 15-ին, ժամը 18:39-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի «Ջերմուկ Գրուպ» գործարանի կաթսայատանը տեղի է ունեցել պայթյուն: Այս մասին հայտնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գործարանային փողոցի թիվ 1 հասցեում գտնվող «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ին պատկանող կաթսայատանը տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ. տուժածներ չկան:
Ինչպես հայտնում է աղբյուրը, մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հրդեհը մարվել է տեղի ուժերով: Պայթյունից վնասվել են մեկ դուռ և պատուհանի մոտ 6 քմ հատված, այրվել՝ երկու աթոռ, տանիքի փայտյա կառուցատարրեր (մոտ 0.5 քմ ), 0.6 մ ռետինե խողովակ և ձմեռային հագուստ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







