ՀՀ Կառավարությունն այսօր՝ հունվարի 16-ին, տեղի ունեցած նիստում հավանություն տվեց «Կույրերի, տեսողությունից հաշմանդամություն ունեցող կամ ընթերցողության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու մասին» Մարաքեշի պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծին:
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը ընդգծեց կույրերի համար նախատեսված գրականության թարգմանության անհրաժեշտությունը՝ նշելով, որ այժմ Հայաստանում միջազգային գրականության միայն 2 տոկոսն է հասանելի կույրերի, տեսողության կամ ընթերցանության որոշակի խնդիրներ ունեցող մարդկանց համար:
«Եթե որևէ ՀԿ փորձի մտավոր սեփականության իրավունքով պաշտպանված գործ թարգմանել բրայլյան շրիֆտով, ապա Մարաքեշի համաձայնագիրը թույլ կտա առանց հեղինակի թույլտվության համապատասխան գործողությունն իրականացնել: Համաձայնագրի դրույթները նաև գրադարանների վրա են տարածվում»,- նշել է Ավագ Ավանեսյանը:
Նշենք, որ Մարաքեշի պայմանագիրը ընդունվել է 2013 թվականի հունիսի 27-ին։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը խստորեն դատապարտում է խորհրդարանում պատգամավորների հետ կապված միջադեպը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտել է հուլիսի 8-ին խորհրդարանի նիստերի դահլիճում պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը։ Նա...