Հեռուստատեսային շուկայում այսօր ունենք մենաշնորհային դիրք։ Այսօր՝ հունվարի 16-ին տեղի ունեցող կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հեռուսատեսային շուկայում գովազդի բաշխման մեխանիզմը մոնոպոլիցված է»,-ընդգծեց վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում հասարակական կազմակերպություններն ու լրատվամիջոցները պետք է լինեն թափանցիկ՝ սկսած իրական սեփականատերերի թափանցիկությունից:
«Հայաստանում ժողովրդավարության մակարդակը այնքան բարձր է, որ Հայաստանում նույնիսկ կոռուպցիոներների հեռուստաընկերություններ կան, առնվազն երկու հեռուստաալիքի լոգոյի տեղը կարելի է գրել կոռուպցիա, կամ «Կոռուպցիա գրուպ» ընկերությունը ներկայացնում է լուրերի հրատապ թողարկումը», — ասաց նա:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նման հեռուստաընկերության գործունեությունը իրենց համար ոչ միայն «հիմնական կոռուպցիոներների շրջանակն է բացահայտում, այլև՝ նրանց շոշափուկների ու մետաստազների»:
Կառավարության ղեկավարը թերևս փաստեց նաև, որ դա հետագա օպերատիվ աշխատանքը կոռուպցիայի բացահայտման տեսանկյունից հեշտացնում է։
«Այն լրատվական պատերազմը, որ մեր կառավարության ու ժողովրդի դեմ տարվում է, օգնում է, որ մենք մեր աշխատանքի որակը ավելի ու ավելի բարձրացնենք, բայց մենք պետք է գնանք այն ճանապարհով, որ իրական լոգոները գրվեն իրական հեռուստաընկերությունների վրա»,- նշեց վարչապետը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







