ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը երեկ երեկոյան որպես մատուցող է աշխատել Երևանի կենտրոնում գտնվող սրճարաններից մեկում: «Մենք ենք» հիմնադրամի համահիմնադիր Սոնա Ազարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ սրճարանը հրավեր-առաջարկ է արել Տաթևիկ Ռևազյանին՝ վերջինիս աշխատած թեյավճարներից կուտակված գումարը բարեգործական նպատակների ծառայեցնելու համար։
«ROOMZ-ի հյուրերի շնորհիվ, որոնք միացան մեզ, հաջողվել է Տիգրանի բուժման համար հավաքել 335 հազար դրամ»,-գրել է նա։
Նշենք, որ երեխային անհրաժեշտ է ճառագայթային բուժում, որը, ըստ նրան բուժող բժշկի, Հայաստանում իրականացնելը տեխնիկապես անհնար է: Այն կիրականացվի Մոսկվայում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







