Ալվինա Գյուլումյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ. այս մասին տեղեկատվություն է տարածվել Սահմանադրական դատարանի կայքում: Հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Այսօր՝ 2020 թվականի հունվարի 17-ին, Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստում գաղտնի քվեարկությամբ Սահմանադրական դատարանի փոխնախագահ է ընտրվել Ալվինա Գյուլումյանը՝ ստանալով նիստին մասնակցած 8 դատավորների քվեն»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







