Հայուհի Ռուզան Մանթաշյանի հետ նույն բեմում երգելուց հրաժարժելուց հետո, մշակույթի գործիչները դատապարտեցինկատարողին:
«Եվ որքան էլ Դրեզդենի պարահանդեսի կազմակերպիչները ջանան այն կոծկել, նրանց մոտ ոչինչ չի ստացվի, — գրել էգրող Նարինե Աբգարյանը։
Գերմանացի օպերային երգիչ Ռենե Պապեն կոչ է արել ադրբեջանցի կատարողին մնալ արտիստ, այլ ոչ թե թշնամանք սերմանել:
«Ստիպված եմ ասել իմ հարգարժան կոլլեգա Յուսիֆին, ատելություն չբերել իմ քաղաք, կամ որևիցէ մի այլ տեղ: Հնարավորություն ունենալ երաժշտությամբ զբաղվել, նշանակում է կամուրջներ կառուցել, այլ ոչ թե դրանք ավերել»,-նշել է նա։
Մեկ այլ գերմանացի օպերային երգիչ Թոմաս Կվաստհոֆը մեղադրել է Էյվազովին ռասիզմի մեջ՝ նշելով, որ այն արվեստի հետ որևէ կապ չունի:
Գերմանացի լրագրող, «Rheinishe Post»- ի մշակութային մեկնաբան Վոլֆրամ Գյորտցը հայտարարել է որ «… ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովը, մեղմ ասած, Դրեզդենի օպերայի պարահանդեսից դուրս է մղել հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանին։ Էյվազովը ծանրաքաշ, ցածր ձայնով տենոր է: Միջազգային օպերային կրկեսի համար նա անհրաժեշտ է միայն այն պատճառով, որ Աննա Նետրեբկոյի ամուսինն է, որի հետ հաճախ հանդես է գալիս դուետում»։
Խնդրի նախապատմությունը հետևյալն է՝ փետրվարի 7-ին Դրեզդենի պետական օպերայում պետք է ելույթ ունենային և՛ Յուսիֆ Էյվազովը, և՛ Ռուզան Մանթաշյանը, որի հետ պարահանդեսի կազմակերպիչները բանակցություններ էին վարում 2019 թվականի հոկտեմբերից։ Սակայն հունվարի 13-ին Ռուզանի շահերը ներկայացնող գործակալությունը մամլո հաղորդագրություն տարածեց, որտեղ հաղորդվում էր, որ միջոցառմանը մասնակցելու մասին պայմանավորվածությունը չեղարկվել է: Պատճառը ադրբեջանցի երգիչ, Աննա Նետրեբկոյի ամուսնու հրաժարումն է՝ հանդես գալ Ռուզան Մանթաշյանի հետ։
Ըստ գրող Նարինե Աբգարյանի՝ նման իրավիճակի առաջացման պատճառը ֆաշիստական է. «Ես պնդում եմ ՝ սա Ադրբեջանի ղեկավարության վարած քաղաքականությունն է՝ ուղղված հայերի դեմ»,-նշել է նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







