Կրասնոդարի միջազգային օդանավակայանը ձյան տեղումների պատճառով փակել են, հաղորդում է «Аэродинамика»-ի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ իրականացվում է օդանավակայանի մաքրում: Оդանավակայանը փակ կլինի մինչև հունվարի 22-ի ժամը 15-ը:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, միայն անցած գիշեր հետաձգվել է 15 չվերթ:
Կրասնոդարում ձյան առատ տեղումների պատճառով հետաձգվող չվերթների թվում է նաև Երևան-Կրասնոդար թիվ 41930 չվերթը, որը պետք է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից մեկներ այսօր՝ ժամը 13:50-ին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







