«Նատալի ֆարմ» «Ռիխտեր-լամբրոն», «Ալֆա ֆարմ իմպորտ» և «Վագա-ֆարմ» ՍՊԸ-ներին կարգադրագիր է տրվել «Մոդիտեն դեպո ֆլյուֆենազին» (ֆլյուֆենազինի դեկանոատ) դեղի շրջանառությունը դադարեցնելու և շրջանառությունից հանելու (հետկանչի) մասին։ Այս մասին ասված է ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ։
Հետկանչի կարգադրագրի հիմք են ընդունվել մի շարք իրավական ակտեր։
Համաձայն փորձագիտական եզրակացության՝ «Մոդիտեն դեպո ֆլյուֆենազին» (ֆլյուֆենազինի դեկանոատ) լուծույթ մ/մ ներարկման 25մգ/մլ, (5/1×5) ամպուլներ 1մլ բլիստերում (արտադրող և գրանցման հավաստագրի իրավատեր՝ Սլովենիա ԿՌԿԱ դ․դ․, Նովո մեստո, Սմարժեսկա փ․6, 8501, սերիա՝ A70659, պիտանիության ժամկետ՝ 28․02․2021, սերիա՝ A71615, պիտանիության ժամկետ՝ 30․06․2021 դեղի գրանցված պիտանիության ժամկետի (24 ամիս) ընթացքում 18-րդ ամսից հետո տեղի են ունենում շեղումներ, որոնք չեն համապատասխանում պետական գրանցման պահանջներին։
Փորձաքննության ընթացքում դեղի պիտանիության ժամկետը փոխվել է և սահմանվել է 18 ամիս։ Վերջին 25 ամվա ընթացքում ներկրված սերիաներն ունեն 24 ամիս պիտանիության ժամկետ և ներկայում գտնվում են պիտանիության ժամկետի՝ 18 ամսից քիչ ժամկետում։
Կարգադրագիրը ստանալու օրվանից հետո՝ 7 օրյա ժամկետում, տնտեսվարողները պարտավոր են սկսել գործընթաց՝ դեղամիջոցի վերը նշված սերիաների շրջանառության դադարեցման համար և 7 օրը մեկ անգամ Տեսչական մարմին ներկայացնել գրավոր հաշվետվություն հետկանչի ընթացքի մասին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







