ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության պետ Ջոն Ֆարխոյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
Ըստ Նաիրա Հարությունյանի՝ Ջոն Ֆարխոյանն ազատվել է սեփական դիմումի համաձայն։
Վարչության պետի պարտականությունները կատարում է նրա տեղակալ Ահարոն Ներսիսյանը։
Նշենք, որ Ջոն Ֆարխոյանը ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության պետի պաշտոնում է նշանակվել 2014 թվականի հոկտեմբերի 9-ին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







