Հայաստանի ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի կառավարության հայազգի նորանշանակ նախարար` սպորտի և երիտասարդության գլխավոր պատասխանատու Վարդինե Օհանյան-Գևորգյանի հետ: Այս մասին նախարարը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում։
Արայիկ Հարությունյանը շնորհավորել է նախարարին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ Լիբանանում կայունության ամրապնդումը թույլ կտա կառավարությանը և նախարարին իրագործել նախանշված բոլոր ծրագրերը:
«Պայմանավորվել ենք, որ օրեր անց նախարարի հետ կրկին հեռախոսազրույց կունենանք ու կքննարկենք համագործակցության կոնկրետ ծրագրեր»,-նշել է ՀՀ ԿԳՄՍ նախարարը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







