Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:21

Նպաստի իրավունք կստանան 962 նոր ընտանիքներ

Նպաստի իրավունք կստանան 962 նոր ընտանիքներ

Գործադիրն այսօր՝ հունվարի 23-ին, որոշեց փոփոխություններ կատարել 2019 թվականի հունվարի 24-ի «Ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության չափերը, 2019 թվականի ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորը սահմանելու և 2019 թվականին ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների հաստատելու մասին» N 50-Ն որոշման մեջ։

Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է սոցիալական աջակցության ոլորտի բարեփոխումների շրջանակներում տալ ընթացիկ միջանկյալ լուծում, այն մոտեցմամբ, որ ապահովվի սահուն անցում դեպի ամբողջական համակարգային փոփոխությունները, որոնք արդեն իսկ սկսված են:

Հաշվի առնելով աղքատության դեռևս բարձր մակարդակը, եկամուտների բաշխվածության անհավասարության բացասական դինամիկան, գործող ծրագրի ազդեցությունը աղքատության (առավելապես ծայրահեղ) մակարդակի վրա (աղքատության մակարդակը 2.6 տոկոսային կետով ավելի բարձր, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 1 տոկոսի փոխարեն 3.6 տոկոս, կլիներ ընտանեկան և սոցիալական նպաստների բացակայության պայմաններում) նախածով առաջարկվում է պահպանել ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված նպաստառու ընտանիքների թվաքանակը և նպաստի չափ, այդ թվում երեխաներին տրվող հավելումները, անփոփոխ:

Այս նպատակին հասնելու համար առաջարկվում է 2020 թվականի համար ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունք տվող սահմանային միավորը սահմանել 28.00: Կատարված վերլուծությունների տվյալների համաձայն՝ նպաստի իրավունքը պահպանում են 11354 ընտանիք, նպաստառու են դառնում՝ 962 նոր ընտանիքներ: Առաջարկված փոփոխության, ինչպես նաև 2019-ին իրականացված այլ փոփոխությունների՝ մասնավորապես սեզոնային աշխատանքի իրականացման պարագայում նպաստի համակարգից դուրս չմնալու, «Նպաստ+» ծրագրեր իրականացնելու հնարավորությունների պայմաններում կանխատեսվում է, որ տարվա ընթացքում ծրագրից օգտվող ընտանիքների թիվը կհասնի շուրջ՝ 98763-ի:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+