Հայաստանում ՀՀ զինված ուժերի կազմավորման տոնի առիթով չորս օր հանգստյան կլինի: Այս մասին որոշումն ընդունվել է այսօր՝ հունվարի 23-ին կայացած կառավարության նիստում։
Երկուշաբթի՝ հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի փետրվարի 1՝ շաբաթ օր: Այսինքն ոչ աշխատանքային կլինի միանգամից 4 օր՝ հունվարի 25, 26, 27 և 28:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Կառավարության նիստում նշեց, որ այս որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու, ինչպես նաև Բանակի օրվան` հունվարի 28-ին, նախորդող օրը միջոցառումներին պատշաճ պատրաստվելու անհրաժեշտությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







