Մայրաքաղաքում այսօր ցերեկը, հունվարի 16-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հունվարի 15-ի երեկոյան ժամերին հնարավոր է թույլ ձյուն, 19-ին սպասվում է ձյուն: Այս մասին հայտնում են ՇՄՆ Հիդրոօդերութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Մարզերում այսօր ցերեկը, հունվարի 15-ի երեկոյան ժամերին, 16-ին առանձին շրջաններում, 19-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն:
Հունվարի 15-ի գիշերը, 17-ին և 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը 14-17-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:
Արցախում այսօր սպասվում է ձյուն, վաղը` առանց տեղումների եղանակ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







