ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր էջում տեսանյութ է հրապարակել ապրիլյան պատերազմի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամավորական ջոկատի մասին, ովքեր իրենց ծառայության ավարտին երգում են մարտական երգերից մեկը։
Վարչապատի գրառման մեջ մասնավորապես ասված է․ «Այս տեսանյութը նկարահանել եմ 2016 թվականի մայիսին, այն օրը, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամավորական ջոկատը, ավարտելով իր ծառայությունը Արցախի Մարտակերտի շրջանում՝ կանգնել էր հրաժեշտի տողանի, կատարելու իր մարտական երգերից մեկը՝ նվիրված ապրիլյան պատերազմի հերոսներին:
Առաջին անգամ տեսանյութը հրապարակել եմ 2017 թվականի հունվարի 28-ին՝ Հակոց բանակի օրը»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







