Հունվարի 1-ից 29-ը Ճանապարհային ոստիկանության կողմից հայտնաբերվել է 138 վարորդ, որոնք տրանսպորտային միջոցը վարել են ոչ սթափ վիճակում։ Վերոնշյալ վարորդների արյան մեկ լիտրի մեջ ալկոհոլի պարունակությունը գերազանցել է 1 գրամը, կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ ալկոհոլի պարունակությունը գերազանցել է 0․5 միլիգրամը։
Ոչ սթափ վիճակում գտնվող վարորդները 1 տարի ժամկետով զրկվել են վարորդական իրավունքից։ Այս մասին տեղեկատվություն է հրապարակվել ՀՀ Ոստիկանության ֆեյսբուքյան էջում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







